Նախորդ տարիներին «Background Production» ընկերության հիմնադրի կողմից այս տարածաշրջանում իրականացվել են ավելի քան 250 խոշոր միջոցառումներ, նախագծեր ու համերգներ, ներառյալ՝

- 2014թ.-ին «Air France» ավիաընկերության ստեղծման 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների համակազմակերպումը,


- 2014թ․-ին ԱՄԷ-ի ազգային “Etihad” ավիաընկերության կողմից դեպի Հայաստան ուղևորափոխադրումների իրականացման մեկնարկի արարողության համակազմակերպումը,

- 2014-2017թթ․-ին “Eurovision & Junior Eurovision Song Contests”-ին Հայաստանի մասնակցության համակազմակերպումը,

- 2018թ․-ին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների համակազմակերպումը, որ ներառել է նաև Զազի, Մելոդի Գարդոյի, Անժելիկա Կիժոյի երևանյան համերգները:
Հղումն այստեղ


Միաժամանակ, բացի վերոգրյալից, ընկերության հիմնադիրը հանդես է եկել որպես «Երևան-Մոսկվա․ տրանզիտ» նախագծի և «Երևան-Կիև․ տրանզիտ» նախագծերի համակազմակերպիչ (2005-2009), «Հայկական ջազը 70 տարեկան է» հոբելյանական միջոցառումների համակազմակերպիչ (2008), ինչը ներառել է Ալ Ջերոյի, Նինո Կատամաձեի, Ջորջ Բենսոնի, Տիգրան Համասյանի և այլ հանրահայտ երաժիշտների համերգները։ Նա համակարգել է նաև Հանրապետության նախագահի հովանու ներքո 2019, 2020, 2021 թվականներին Դիլիջանում “Armenian Summit of Minds”-ի կազմակերպումը, «Պրոմեթեյ Բանկի»՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի վերափոխման ռեբրենդինգի 2017թ.-ի հիմնական միջոցառման և դրան հաջորդած այլ միջոցառումների կազմակերպական աշխատանքների նախագծումն ու իրականացումը, հանդես է եկել որպես Հանրային հեռուստաընկերության «Բենեֆիս» հաղորդաշարի պրոդյուսեր (2016)։ Նրա ղեկավարմամբ 2019 թվականին Երևանում կյանքի է կոչվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (ASSO) կատարմամբ կայացած «Դասական Ջեքսոն» համերգային նախագիծը։
Հղումն այստեղ

Ինչպես նաև 2013 թվականին Հանրապետության Հրապարակում կայացած՝ ՀՀ անկախության օրվան նվիրված համերգը։