Երևանի նորընտիր Քաղաքապետի երդմնակալության արարողություն

Հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երևանի նորընտիր Քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը նվիրված Երևանի ավագանու հատուկ նիստը։ Արարողության գեղարվեստական և արարողակարգային մասերի կազմակերպումն ու համապատասխան սրահների կահավորումը, դեկորատիվ ձևավորումն ու տեխնիկական ապահովումն ամբողջությամբ վստահվել էր «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությանը։ Երդմնակալության արարողության սրահի մի հատվածը ձևավորված էր Ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աննախադեպ դեկորային և տեխնիկական լուծումներով, իսկ մյուս հատվածը՝ ժամանակակակից Երևանը հիշեցնող տարրերով։ Երևանի պատմության մեջ առաջին անգամ Քաղաքապետը երդվեց՝ ձեռքը դնելով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից հատուկ բերված՝ մ.թ.ա. 782 թվականով թվագրված՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա։ Երևան քաղաքի խորհրդանիշներ հանդիսացող զինանշանը, դրոշը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և Երևանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան հանդիսավոր սրահ բերվեցին թմբուկների հնչյունների ներքո։ Երևան քաղաքի օրհներգը կատարեց Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը՝ ՀՀ Ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պրոֆ. Հ. Չեքիջյանի ղեկավարությամբ։ Երդմնակալության արարողության ավարտից հետո հյուրերը վայելեցին փոքրիկ ցերեկույթ՝ դասական քառյակի կենդանի կատարումների ներքո։ Ցանկանում ենք համատեղ արդյունավետ աշխատանքի համար մեր շնորհակալությունը հայտնվել Երևանի քաղաքապետարանին։

Related projects ...