Մեր ծառայությունները

Ծրագրերի նախագծում և իրականացում

Ծրագրերի նախագծումն ընդգրկում է ընկերության ամբողջ թիմը։ Մենք՝ որպես նախագիծն իրականացնողներ, ստանձնում ենք դրա հաջող իրականացման ամբողջ պատասխանատվությունը։ Նախագծի մանրակրկիտ պլանավորումից հետո թիմի յուրաքանչյուր անդամն իր մասով ստանձնում է տվյալ նախագիծն իրականացնելու պատասխանատվությունը, որպեսզի նախագծվածն ամբողջությամբ արվի պատշաճ որակով և սահմանված ժամկետներում:

Միջոցառումների նախագծում և կազմակերպում

Զբաղեցրեք ձեր տեղերը և վայելեք ձեր միջոցառումը: Նախապատրաստական ու ընթացիկ ամբողջ եռուզեռը թողեք մեզ։ Կատարյալ միջոցառում կազմակերպելու համար մենք դրա ծրագրման ամբողջ գործընթացում կարևորում ենք մանրուքները: Յուրաքանչյուր միջոցառում հաջողված է, երբ բոլոր քայլերը համակողմանիորեն մտածված և ծրագրված են: Մեր թիմը կգեներացնի ձեր միջոցառումն անմոռանալի և անկրկնելի դարձնող ստեղծագործ գաղափարներ:

Երաժշտության և ֆիլմերի արտադրություն

Մենք զբաղվում ենք երաժշտական պրոդուկտների մշակմամբ և ֆիլմերի արտադրությամբ հեռուստատեսության, սոցիալական մեդիայի, կորպորատիվ առաջխաղացման, կոմերցիոն կամ մեդիայի հետ կապված այլ ոլորտների համար: 

Դուք արեք գործի ձեր մասը, իսկ մենք կանենք մնացած անհրաժեշտ գործողությունները՝ նկարահանում, մոնտաժ, ձայնագրում, լեյբլինգ և այլն։

Ռեբրենդինգ և մարքեթինգ

Ամեն ինչ պայմանավորված է այն գործոնով, թե ինչ զգացողություններ կառաջացնի ձեր ապրանքանիշը ձեր հաճախորդի վրա: Մարքեթինգը և ռեբրենդինգը կապված են ձեր ընկերությունը դեպի հեռու ապագան տանելուն ուղղված միասնական համակարգի հետ: Մենք առաջարկում ենք ամբողջական մարքեթինգային ռազմավարություն ձեր ընկերության համար՝ անվանակոչում (naming), ապրանքանշանի ձևավորում, հանրային հաղորդակցություն (PR), սոցիալական մեդիայի մարքեթինգ (SMM) և այլն։

Services