Մեր մասին

Հայաստանում հիմնադրված «Background Production» ընկերությունն աննախադեպ և ստեղծագործ գաղափարներ գեներացնող, յուրահատուկ ծրագրեր և միջոցառումներ նախագծող ու իրականացնող ընկերություն է, որը մասնագիտացված է խոշոր նախագծերի, կորպորատիվ միջոցառումների, համերգների, հանդիսավոր բացման արարողությունների, փառատոների, գալաընթրիքների, հոբելյանների, համաժողովների, ֆորումների, պետական և այլ մասնավոր միջոցառումների կազմակերպման, երաժշտական պրոդուկտների մշակման և ֆիլմարտադրության ոլորտներում:
Ընկերությունը ծառայություններ է մատուցում ինչպես տեղական, այնպես էլ ԱՊՀ, մերձավորարևելյան ու եվրոպական շուկաներում:

Մենք կարևորում ենք մանրուքները։ Մենք հանձն ենք առնում ցանկացած ձևաչափի միջոցառում (այդ թվում՝ վիրտուալ ու հիբրիդային) կազմակերպել սկզբից մինչև վերջ՝ մշտապես հաշվի առնելով միջոցառման տեսլականը, ռազմավարությունը, նպատակները, բյուջեն, ինչպես նաև հաճախորդի կարիքները:

Ընկերության հիմնադիրը՝ որպես դրա շարժիչ ուժ, ոգևորված է ստեղծագործ ու նորարար գաղափարներով։ Նա գործընթացն առաջ մղելու, գաղափարի և արդյունքների վրա կենտրոնացած անհատ է: Նախորդ տարիներին նա կազմակերպել է (մասնակցել է) բազմաթիվ հետաքրքիր, հաջողված և Հայաստանում երբևէ նախադեպը չունեցող միջոցառումներ։ Հետևաբար՝ նրա համբավն ու անձնական փորձը հնարավորություն են տալիս ընկերության պատվիրատուներին/ հաճախորդներին վստահ լինելու իրենց միջոցառման լիարժեք կայացման հարցում։