Կարատեի մեծահասակների Եվրոպայի 60-րդ առաջնությունը՝ Երևանում 2025թ.-ի մայիսի 7-11-ը Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալեց Կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը՝ նշանավորելով սպորտային, մշակութային և կազմակերպչական նոր սահմանագծեր։ Այս առաջնությունը ոչ միայն պատմական մեծ սպորտային իրադարձություն էր, այլև Հայաստանի միջազգային հեղինակությունը ամրապնդող կարևորագույն հարթակ, որի կազմակերպչական սիրտը հենց «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունն էր։ «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունը ոչ միայն ամբողջությամբ նախագծել էր առաջնության կազմակերպման գործողությունների ծրագիրը, այլև մեծ հպարտությամբ ստանձնել էր այս նշանակալի միջոցառման բրենդավորման և ստեղծագործական կոնտենտի մշակման, դրա ադապտացման, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առաջնության բացման հանդիսավոր արարողության արարողակարգային և գեղարվեստական հատվածների նախագծման և կազմակերպման, ինչպես նաև սպորտային դահլիճում ամբողջ մրցաշարի անցկացման համար անհրաժեշտ կառուցվածքային վերափոխումների, բրենդային ձևավորման և հիմնական գույքատեխնիկական ապահովման աշխատանքների ողջ ծավալը։