«Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2025

2025 թվականի ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ անդրանիկ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որը նոր էջ բացեց հայկական երգարվեստի պատմության մեջ: Երեկոն լի էր վառ և անկրկնելի էմոցիաներով: «Խազեր» մրցանակաբաշխությունը համախմբեց հայաստանյան և սփյուռքի երաժշտական համայնքի շուրջ 400 ներկայացուցիչների՝ հայ արտիստների, հեղինակների, կատարողների, ստեղծագործողների, պրոդյուսերների, ռեժիսորների, երաժիշտների, ոճաբանների, արվեստագետների, մեդիա մասնագետների և հանրահայտ մշակութային դեմքերի։ «Խազեր» մրցանակաբաշխության հատուկ հյուրն ամերիկացի կոմպոզիտոր, պրոդյուսեր և «Գրեմմի» կրկնակի մրցանակակիր և Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի Տեխասի մասնաճյուղի ղեկավար Kitt Wakeley-ն էր, ով համարվում է ժամանակակից սիմֆոնիկ ռոքի և սինթ-էլեկտրոնիկ երաժշտության միջազգային ճանաչում ունեցող առաջատար ներկայացուցիչներից մեկը։ «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունը հանդես եկավ որպես միջոցառման կազմակերպիչ` պատասխանատու լինելով մրցանակաբաշխության ստեղծագործական հայեցակարգի մշակման, արտադրական գործընթացների, կարմիր գորգի արարողության, բեմադրական լուծումների, կազմակերպչական այլ բաղադրիչների և միջոցառման ամբողջական իրագործման համար։
NZ9_2593
NZ9_3955
NZ9_4090
NZ9_3068
NZ9_4398
NZ9_4493
NZ9_4656
NZ9_3544
NZ9_4747
NZ9_4889
NZ9_4710
NZ9_4186
NZ9_4409
NZ9_4791

Related projects ...