«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերության և ՀՀ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը: Միջոցառման ռեժիսորն էր Արթուր Մանուկյանը։ Մրցանակներ շնորհվեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության 13 մասնակիցների՝ ինչպիսիք են՝ «Պոգո» կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերության հիմնադիր Միհրան Պողոսյանին, շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Դրիմ շոկոլադ» ընկերության հիմնադիր Անահիտ Բեյբությանին, հագուստի արտադրությամբ զբաղվող «Կռոանց» ընկերության հիմնադիր Աննա Հարությունյանին, և շատ այլոք: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան «Բերդ» պարային համույթը, Կամո Սեյրանյանը, երաժշտական մասը ապահովեց Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբը։ Վարչապետ Փաշինյանը բոլոր մրցանակակիրներին և «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության բոլոր մասնակիցներին հրավիրել է բեմ և շնորհակալություն հայտնել ստեղծագործ աշխատանքի համար:

Related projects ...