«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխություն 2023

Դեկտեմբերի 24-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերության և ՀՀ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը: Մրցանակներ շնորհվեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության 13 մասնակիցներին։ Հյուրերը վայելեցին «Բերդ» պարային անսամբլի, Էրիկ Կարապետյանի, Գևորգ Հակոբյանի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հիանալի կատարումները՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Related projects ...