Ծանրամարտի առաջնության բացման արարողություն

Եվրոպայի ծանրամարտի 2023 թվականի առաջնության բացման արարողություն Ապրիլի 14-ին կայացավ այս տարվա մարզական ամենասպասված միջոցառումներից մեկը, որը մեծագույն պատվով հյուրընկալեց Հայաստանը։ Մեկնարկի միջոցառումը լավագույն հնարավորություն էր աշխարհին եւս մեկ անգամ ներկայացնելու մեր պատմությունն ու անցած ճանապարհը, մեր խորհրդանշաններն ու մարզական հաղթանակները։ Ի դեպ, Եվրոպայի ծանրամարտի 2023 թվականի առաջնության խորհրդանիշ էր ընտրվել հայկական մուֆլոնը, որն էլ ներկաներին ներկայացրեց հայոց պատմության եւ մշակույթի կարեւոր փուլերն’ բրոնզե, քարե դարերը, հեթանոսական դարաշրջանը, ուրարտական արվեստի նմուշներ, գինեգործության զարգացման ընթացքում հմտորեն պատրաստված կիրառական արվեստի նմուշներ, որոնք վկայում են հայի ստեղծագործ մտքի ու վարպետության մասին, Քրիստոնեական շրջանը, որը արվեստի ու մշակույթի զարգացման համատեքստում չափազանց կարեւոր փուլ էր, այբուբենի ստեղծումը, Հայկական ճարտարապետական կոթողների եւ հուշարձանների անվանումների միջոցով ներկայացվեց գունավոր հեռուստացույցի հայտնագործումը։ Հանդիսատեսը ականատես դարձավ Եվրոպայի ծանրամարտի 2023 թվականի առաջնության դրոշների շքերթի պաշտոնական արարողությանը։ Պաշտոնական ելույթներով հանդես եկան ՀՀ Վարչապետ’ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար’ Արայիկ Հարությունյանը, Ծանրամարտի Եվրոպայի Ֆեդերացիայի նախագահ’ Անտոնիո Կոնֆլիտտին։ Հանդիսատեսը դիտեց Ծանրամարտի եվրոպայի առաջնության պատմությանը նվիրված ֆիլմը և ունկնդրեց առաջնության պաշտոնական հիմնը’ Արամ MP3-ի կատարմամբ։

Related projects ...