Նախորդ տարիներին «Background Production» ընկերության հիմնադրի կողմից այս տարածաշրջանում իրականացվել են շուրջ 300 խոշոր հանրային միջոցառումներ, նախագծեր ու համերգներ, ներառյալ՝

- 2019թ․-ին Երևանում կյանքի է կոչվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (ASSO) կատարմամբ կայացած «Դասական Ջեքսոն» համերգային նախագիծը։

- 2018թ․-ին Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների համակազմակերպումը, ինչը ներառել է նաև Զազի, Մելոդի Գարդոյի, Անժելիկա Կիժոյի երևանյան համերգները,

- 2014-2017թթ․-ին «Eurovision & Junior Eurovision Song Contests»-ին Հայաստանի մասնակցության համակազմակերպումը,

- 2014թ․-ին ԱՄԷ-ի ազգային «Etihad» ավիաընկերության կողմից դեպի Հայաստան ուղևորափոխադրումների իրականացման մեկնարկի արարողության համակազմակերպումը,

- 2014թ.-ին «Air France» ավիաընկերության ստեղծման 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների համակազմակերպումը:

- 2013թ․-ին Հանրապետության Հրապարակում կայացած՝ ՀՀ անկախության օրվան նվիրված համերգը։

Ավելի վաղ՝ ընկերության հիմնադիրը հանդես է եկել որպես «Երևան-Մոսկվա․ տրանզիտ» նախագծի և «Երևան-Կիև․ տրանզիտ» նախագծերի համակազմակերպիչ (2005-2009), «Հայկական ջազը 70 տարեկան է» հոբելյանական միջոցառումների համակազմակերպիչ (2008), ինչը ներառել է Ալ Ջերոյի, Նինո Կատամաձեի, Ջորջ Բենսոնի, Տիգրան Համասյանի և այլ հանրահայտ երաժիշտների համերգները։

Բացի վերոգրյալից, ընկերության հիմնադիրը համակարգել է Հանրապետության նախագահի հովանու ներքո 2019, 2020, 2021 թվականներին Դիլիջանում «Armenian Summit of Minds»-ի կազմակերպումը, «Պրոմեթեյ Բանկի»՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի վերափոխման ռեբրենդինգի 2017թ.-ի հիմնական միջոցառման և դրան հաջորդած այլ միջոցառումների կազմակերպական աշխատանքների նախագծումն ու իրականացումը, հանդես է եկել որպես Հանրային հեռուստաընկերության «Բենեֆիս» հաղորդաշարի պրոդյուսեր (2016)։

Միաժամանակ, ընկերության հիմնադիրը հանդիսանում է 2024թ․-ին հիմնադրված՝ «Հայկական ազգային երաժշտական ակադեմիա» հիմնադրամի համահիմնադիր և 2025թ․-ին անցկացված՝ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության ստեղծագործական տնօրեն և գլխավոր պրոդյուսեր։