Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնություն | ԵՐԵՎԱՆ 2026

Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ` 2026թ.-ի փետրվարի 27-ից մարտի 5-ը, հյուրընկալեց գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը։ Բեգրաունդ Փրոդաքշն ընկերությունը ստանձնեց այս յուրահատուկ, բազմաբնույթ և լայնամասշտաբ սպորտային միջոցառման կազմակերպման և անցկացման ամբողջ պատասխանատվությունը՝ համակարգված և բարձր պրոֆեսիոնալիզմով իրականացնելով առաջնության ինչպես տեսանելի, այնպես էլ բեքսթեյջային՝ լոգիստիկ, կազմակերպչական, օպերացիոն, ստեղծագործական և տեխնիկական բարդ գործընթացները՝ ապահովելով միջոցառման անխափան, անվտանգ և բարձրակարգ ընթացքը։ Բեգրաունդ Փրոդաքշնի պրոֆեսիոնալ թիմը նախագծեց և կառուցեց մրցաշարի ամբողջական դիզայներական և տեխնիկական էկոհամակարգը՝ ներառյալ բացման պաշտոնական արարողության բեմադրական լուծումները, տարածքների բրենդավորումը, լուսային և ձայնային համակարգերը՝ սպորտային և համերգային դահլիճները վերափոխելով միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից և մրցունակ մրցասպարեզի։ Այս առաջնությունը միայն կարևոր մարզական իրադարձություն չէր․ այն լավագույնս ընդգծեց Հայաստանի աճող դերակատարությունը եվրոպական սպորտային քարտեզի վրա։ Միջոցառումը ևս մեկ անգամ ցույց տվեց պետություն-մասնավոր արդյունավետ փոխգործակցության կարողությունները՝ հյուրընկալելու և բարձր մակարդակով իրականացնելու խոշոր միազգային մրցաշարեր՝ միաժամանակ ձևավորելով վստահություն ապագա նմանատիպ նախաձեռնությունների նկատմամբ։ Մրցաշարը նաև նշանավորվեց Հայաստանի ազգային հավաքականի տպավորիչ ելույթով․ մեդալային հաշվարկում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը՝ հայ մարզիկները նվաճեցին ընդանուր առմամբ 13 մեդալ՝ 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե։ Այս պատմական իրադարձությունը դարձավ Հայաստանի մարզական նոր վերելքների, միջազգային ճանաչելիության ամրապնդման և ապագա հաղթանակների ամուր մեկնակետ։

Related projects ...