Երևանի նորընտիր Քաղաքապետի երդմնակալության արարողություն
Հոկտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երևանի նորընտիր Քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը նվիրված Երևանի ավագանու հատուկ նիստը։
Արարողության գեղարվեստական և արարողակարգային մասերի կազմակերպումն ու համապատասխան սրահների կահավորումը, դեկորատիվ ձևավորումն ու տեխնիկական ապահովումն ամբողջությամբ վստահվել էր «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությանը։ Երդմնակալության արարողության սրահի մի հատվածը ձևավորված էր Ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ աննախադեպ դեկորային և տեխնիկական լուծումներով, իսկ մյուս հատվածը՝ ժամանակակակից Երևանը հիշեցնող տարրերով։
Երևանի պատմության մեջ առաջին անգամ Քաղաքապետը երդվեց՝ ձեռքը դնելով Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից հատուկ բերված՝ մ.թ.ա. 782 թվականով թվագրված՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրության վրա։
Երևան քաղաքի խորհրդանիշներ հանդիսացող զինանշանը, դրոշը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և Երևանի քաղաքապետի խորհրդանիշ հանդիսացող լանջաշղթան հանդիսավոր սրահ բերվեցին թմբուկների հնչյունների ներքո։
Երևան քաղաքի օրհներգը կատարեց Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը՝ ՀՀ Ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Պրոֆ. Հ. Չեքիջյանի ղեկավարությամբ։
Երդմնակալության արարողության ավարտից հետո հյուրերը վայելեցին փոքրիկ ցերեկույթ՝ դասական քառյակի կենդանի կատարումների ներքո։
Ցանկանում ենք համատեղ արդյունավետ աշխատանքի համար մեր շնորհակալությունը հայտնվել Երևանի քաղաքապետարանին։