Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համագումար
Մինչ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական մեկնարկը ապրիլի 13-ին Հոլիդայ Ինն հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպայի Ծանրամարտի ֆեդերացիայի համագումարը’ որտեղ զեկույցներով հանդես եկան ֆեդերացիայի ղեկավարները’ ներկայացնելով նախորդ տարիների կատարած աշխատանքը և առաջիկա ծրագրերը։ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ’ Անտոնիո Կոնֆլիտտին շնորհակալություն հայտնեց ազգային հավաքականների ներկայացուցիչներին կատարած աշխատանքի համար, շեշտելով Հայաստանի ներդրումը, ինչպես ծանրամարտի զարգացման գործում, այնպես էլ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար։