ՎԶԵԲ 2024 տարեկան հանդիպում և գործարար համաժողով

Մայիսի 14-ից 16-ը Երևանում անցկացվել է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Հայաստանն այն հյուրընկալել է առաջին անգամ: Ֆինանսական ոլորտում աննախադեպ այս միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել շուրջ 3000 մասնակիցների 74 երկրներից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ, միջազգային և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ, բիզնես առաջնորդներ և ֆինանսական ոլորտի փորձագետներ: Համաժողովի ընթացքում անցկացվել է բիզնես ֆորում, որի շրջանակներում կազմակերպվել են բազմաթիվ պանելային, աշխատանքային և հյուրընկալող երկրի կողմից կազմակերպված մի մարք մշակութային միջոցառումները։ Պանելային քննարկումներին այս տարի հանդես են եկել գրեթե 200 բանախոսներ, իսկ ամբողջ աշխարհից առցանց տարբերակով այդ քննարկումներն ունեցել են ավելի քան 35 000 հետևորդ:

Թերևս հիշատակման է արժանի մայիսի 15-ին Օպերային թատրոնում անցկացված Բանկի կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողությունը, որի պաշտոնական մասի ավարտին ցուցադրվել է հայկական մշակույթը լավագույնս ներկայացնող ֆիլմ-ներկայացում, ինչից հետո Ազատության հրապարակում կազմակերպված ինտերակտիվ թանգարանում ցուցադրվել են հայկական մշակույթի ամենատարբեր տարրերը՝ գորգագործությունից մինչև խաչքարագործությունը և գինեգործություն։ Այս ամենն ուղեկցվել է հայկական երաժշտությամբ ու պարերով։ Ամբողջ միջոցառման լոգիստիկ, արարողակարգային, անվտանգային, բրենդավորման, տարածքների ձևավորման, գույքատեխնիկական ապահովման և մշակութային բաղադրիչների կազմակերպումը վստահվել էր “Բեգրաունդ Փրոդաքշն” ընկերությանը։

Related projects ...